Ինչպես է մարդը մտածում

Ինչպես է մարդը մտածում

Գաղափարները կախարդական ձևով չեն ծնվում մեր գլխում:

Ովքեր են իմաստունները

Ովքեր են իմաստունները

Ուղեղի առումով՝ իմաստուն մարդը ոչ իմաստունից առավել չէ:

Ինչպես դառնալ գիտաստուն

Ինչպես դառնալ գիտաստուն

«Գիտաստուն»-ը մարդը է, ով և՛ գիտնական է, և՛ իմաստուն:

human-thinking

Մարդկային մտքի «թռիչք». հրթի՞ռ, թե՞ գնդակ

Տպավորությունը, որ ժամանակ առ ժամանակ մարդիկ մտքի թռիչքներ են ունենում, առաջանում է այն պատճառով, որ մենք չենք պարզաբանում, թե ինչ է «մտքի թռիչքը»: Արդյո՞ք դա այն թռիչքն է, երբ հրթիռը, հատելով մթնոլորտի եզրագիծը, հսկայական արագությամբ մխրճվում է տիեզերք, թե՞ խոսքը թռիչքի մասին է, երբ փոքրիկ երեխան գնդակը նետում է վեր՝ սկզբում թույլ, ապա ժամանակի ընթացքում ավելի հմուտ և ուժեղ:

Մտածողության ա՞ճ

Ինձ միշտ զարմացրել է այն, թե ինչու ենք մենք անընդհատ մեջբերում հին փիլիսոփաներին` Կոնֆուցիոս, Բուդդա, Սոկրատես, Արիստոտել: Մարդիկ, ովքեր ապրել են մեր թվարկությունից առաջ, այսօր էլ համարվում են մտածողության հսկաներ: Արդյո՞ք դա չի նշանակում, որ այսօր էլ մենք մտածողության և գիտակցական գրեթե նույն մակարդակում ենք, ինչ հազարամյակներ առաջ, այլապես նրանց խոսքերն ու մտքերը մեզ պետք է պարզունակ, ակնհայտ թվային, դրանք պետք է հնացած համարվեին: Չէ՞ որ չի կարող մարդը մ. թ. ա. և այսօր մտածել նույն կերպ. պետք է փիլիսոփայության, մտածողության, աշխարհընկալման հսկայական աճ լիներ:

landing-philosophers-new

Բույսը ձգվում է դեպի լույսը: Անապատում կորած մարդը «ձգվում» է դեպի ջուրը: Երկուսն էլ փորձում են ստանալ այն, ինչ իրենց անհրաժեշտ է: Նման իրավիճակում մարդը մտածում է, հետևաբար բույսը նույնպես «մտածում է»: Մարդը մտածում է իր սահմաններում, բույսը՝ իր: Բույսը չի կարող մտածել մարդու պես, մարդն էլ չի կարող մտածել ավելին, քան իրեն տրված է:

Մտածողության գոտիներ

Մտածելակերպ՝ հոսանքից դուրս

Մեր օրերում մարդիկ իրենց ժամանակի մեծ մասը տրամադրում են աշխատանքին և գումար վաստակելուն: Ժամանակի մյուս մասը, երբ նրանք չեն աշխատում, աշխատանքով են զբաղված նրանց մտքերը: Ես միշտ դեմ եմ եղել առավոտից մինչ ուշ երեկո աշխատելուն՝ լավ արդյունքներ ունենալու համար: Դրա փոխարեն պետք է ստեղծել արդյունավետ համակարգեր, որոնց շարժիչ գործոնը ժամանակը չէ: Ժամանակի ավելացած մասը կարելի է օգտագործել մտածելու, վերլուծելու նպատակով: Ժամանակի որոշակի հատված անպայման պետք է տրամադրել մտածելուն:

Բնություն, տիեզերք և գիտակցություն

Բնություն, տիեզերք և գիտակցություն

Տիեզերքն այնքան պարզունակ չէ, որքան մեր մտածողությունը:

Մարդկային մտածողության գոտիներ

Մարդկային մտածողության գոտիներ

Մենք չենք կարող կյանքն ամբողջությամբ ընկալել:

Մարդկություն. օգտակար, թե վնասակար

Մարդկություն. օգտակար, թե վնասակար

Տիեզերքի տեսանկյունից ինչպիսի՞ն ենք մենք՝ լավը, թե վատը:

Ի՞նչ է նշանակում «գոյություն ունենալ»

Ի՞նչ է նշանակում «գոյություն ունենալ»

Կյանքի մասին մեր տեսությունները հնացած են:

Մարդկության գոյության 11 ժամերը

Մարդկության գոյության 11 ժամերը

Մենք նույնիսկ երեխա չենք տիեզերքում, այլ նորածին ենք:

Ի՞նչ է մեզ սպասվում ապագայում

Ի՞նչ է մեզ սպասվում ապագայում

Երակտիկա, հերմիդներ, երկրոլիդներ, պրոդիում, սոլչ, սիո-ալիքներ:

arthur-clark-new
Եթե ես այնպիսի գիրք գրեի, որ բոլորին պարզ և հասկանալի լիներ, ապա դրանում նոր բան չէր լինի:

Արթուր Կլարկ (անգլիացի գրող, գյուտարար, գիտնական)

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյանը անձնային աճի գծով հեղինակ է: Առաջին գիրքը հրատարակել է 13 տարեկան հասակում (բանաստեղծությունների ժողովածուն կոչվում էր «Կյանքը»): 2012 թ. լույս է տեսնում հեղինակի «Փոխիր կյանքդ» գիրքը, 2016 թ.՝ «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գիրքը, իսկ 2017 թ.՝ «Փոխիր կյանքդ» գրքի երկրորդ մասը: Հ. Մանուկյանի բոլոր գրքերը հիմնված են սեփական մտածելակերպի, ապրելակերպի, փորձի վրա:

Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքի միջոցով ես կփորձեմ ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք  ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար:
Հ. Մանուկյան
divider-ebook
Անվճար առաքում ՀՀ ողջ տարածքում

Պատվիրեք Ձեր գիրքը

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»