Արդյո՞ք կատարյալ է մեր աշխարհը

Կատարյալ աշխարհ

Ասում են՝ աշխարհը կատարյալ է ստեղծված. մարդու օրգանիզմը աշխատում է անխափան մեխանիզմի պես, մոլորակները պտտվում են կատարյալ եզրագծով, բույսերն ու կենդանիները պահում են կատարյալ հավասարակշռությունը բնության մեջ:

Դա նույնն է, եթե ճահճում ծնված գորտը կատարյալ համարի իրեն և իր ճահիճը, քանի որ այլ բան չի տեսել կամ 2-3 օր ապրող թիթեռը կատարյալ գնահատի իր կյանքի տևողությունը:

Մենք չենք կարող մեզ և մեր աշխարհը կատարյալ համարել, քանի որ համեմատելու բան չունենք: Մի՞գուցե կատարյալ աշխարհում հիվանդություններ և երկրաշարժեր չլինեին, մարդիկ ֆիզիկական ցավ չզգային և երկար ապրեին, սիրտը հանկարծակի կանգ չառներ կամ ընդհանրապես ապրել/մահանալու մասին չմտածեինք: Կատարյալ կամ դրան մոտ աշխարհում մի՞գուցե բոլոր մոլորակների վրա կյանք լիներ, գիշատիչները մսով սնվելու կարիք չունենային, իսկ սով երբեք չլիներ:

Սրանք միայն պարզագույն օրինակներ են, որոնք մեր սահմանափակ մտածողությունը թույլ է տալիս մեջբերել: Այլ բան է, որ մենք կատարելություն ենք տեսնում նրա մեջ, ինչ ունենք, քանի որ այլ բան չենք տեսել: Բայց համարել, որ աշխարհում ամեն ինչ ստեղծված է ոսկերչական ճշգրտությամբ, պարզապես մեր մտավոր ունակությունների չհիմնավորված գերագնահատում է:

Leave a Reply

Your email address will not be published.

 
 

Մարդիկ լողում են «ստանդարտ» հոսանքում: Մենք ապրում և մտածում ենք իներցիայով: Մենք մտածում ենք բոլորի պես: Մենք հազվադեպ ենք սեփական մտածողությունը վերլուծում: Գիրքը մարդու և մարդկային մտածողության մասին է՝ «ոչ ստանդարտ» տեսանկյունից: Այն կօգնի Ձեզ նորովի բացահայտել մարդուն: Այն կտեղափոխի Ձեր մտածողությունը այլ հարթություն:


   


error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»